| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր սկանդալային դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի հուղարկավորման արարողության ժամանակ:
Ըստ T24-ի՝ նախկին նախագահի հուղարկավորման արարողության ժամանակ, երբ իմամը, թուրքական սովորության համաձայն, հարցրել է ներկաներին՝ «հալալ ե՞ք անում ձեր իրավունքը», երկու կին բարձրաձայնել են՝ «հարամ լինի»:
Դեպքից հետո իրարանցում է եղել, սակայն կարճ ժամանակ անց արարողությունը շարունակվել է:
Նշենք, որ Թուրքիայում բարձրաստիճան գրեթե ոչ մի պաշտոնյա ներկա չի եղել նախկին նախագահի հուղարկավորման արարողությանը: Աշխատակազմը լուռ արարողություն է կազմակերպել Էվրենի հուղարկավորման համար:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայում 98 տարեկանում մահացած երկրի նախկին նախագահ Քենան Էվրենը դատապարտվել էր ցմահ բանտարկության 1980 թվականին զինվորական հեղաշրջման կազմակերպման համար:  Էվրենը, ով հեղաշրջման արդյունքում դարձել էր նախագահ, անձեռնմխելի  անձ էր մինչեւ 2010 թվականը: