կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-01 11:26
Տարածաշրջան

Այսօր տեղի կունենա Հալեպում զոհված հայորդիների հուղարկավորման արարողությունը

Այսօր տեղի կունենա Հալեպում զոհված հայորդիների հուղարկավորման արարողությունը
Տեղեկացրեցինք, որ երեկ գիշեր և այսօր առավոտյան զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի տարբեր շրջաններում տեղի ունեցած հրթիռակոծությունները շարունակվել են, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
«Գանձասար»-ի հաղորդմամբ՝ այսօր Սիրիայի ժամով 11:00-ին Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա երեկ զոհված հայորդիների հուղարկավորման արարողությունը:
Հիշեցնենք, որ երեկ Հալեպում բուռն հրթիռակոծությունների հետևանքով զոհվել և վիրավորվել էին հայեր: