կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 15:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղակտիվիստներին ծեփելով ասֆալտներին բերման են ենթարկում․ Նաիրա Զոհրաբյան

Ինձ սարսափելի մտահոգում են մասկի-շոուները բերման ենթարկելու գործընթացում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման թեմայով լսումների ժամանակ։

«Ես ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ հագցրին և բերման ենթարկեցին։ Կամ քաղակտիվիստներին ծեփելով ասֆալտներին բերման են ենթարկում, հետո նաև շատերի դեպքում պարզվում է՝ ահազանգը կեղծ էր կամ անհրաժեշտ հիմքեր չկային բերման ենթարկելու համար»,-արձանագեց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների մասին․ «Հիվանդ դատապարտյալները և կալանավորները շարունակում են մնալ անազատության մեջ, անգամ նրանք, ում հիվանդությունը անհամատեղել է կալանքի հետ։ Ունենում ենք ձգձգված դատական նիստեր և առողջական ծայրահեղ  ծանր վիճակում գտնվող կալանավորների մոտ, դրա հետևանքով, ցավալիորեն, նաև մահեր են լինում»։

Նա կոչ արեց հասկանալու, որ մեր իրավապահ համակարգը պիտի չունենա խնդիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու և իշխանություններին ինքնամատույց ծառայություններ մատուցելու։

«Ես հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ կկարողանանք այդ ոլորտների օրենսդրական սողացքները այնպես փակել, որ ինքնամատույց ծառայություն մատուցող որևէ օղակ չփորձի գերազանցել իր լիազորությունները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․