կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 19:46
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում ոստիկանները բերման են ենթարկում երիտասարդ աղջկա

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում ոստիկանները բերման են ենթարկում երիտասարդ աղջկա

Ֆեյսբուքյան օգտատերեր Վազգեն Սաղաթելյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում բերման են ենթարկում երիտասարդ աղջկա։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը գոռում եւ խնդրում իրեն բաց թողնել։ Այնուամենայնիվ, աղջիկը բերման է ենթարկվում։

Հետո, տեսանյութ տարածեց ՀՀ ոստիկանությունը, նշելով Հյուսիսային պողոտայից երիտասարդ աղջկան բերման են ենթարկել՝ ոստիկանների պահանջը չկատարելու, անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու համար։ 

«20 հազար դրամի տուգանք ինձ չեք գրելու»,- ասաց աղջիկը։

Ոստիկանը հարցրեց, թե ինչո՞ւ է ինքը գնում, իրեն ասե՞լ են, որ գնա, երիտասարդ աղջիկը պատասխանեց. «Ես պատրաստվում եմ գնալ, որովհետեւ օրենքն արհամարհած ունեմ»։

Ոստիկանը խնդրեց ներկայացնել անձն հաստատող փաստաթուղթ, նա ասաց՝ չունի անձնագիր։

Այդ զրույցից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկում։