Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորեց, որ, անկախ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին: Այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում:
«Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, հանուն սրա գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ: Կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արդյունքում հաղթողի դերում: Այդ հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ ինտենսիվ մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին:
«Առաջիկայում շատ ինտենսիվ քարոզարշավ ենք սկսելու: Ինքս անձամբ մասնակցելու եմ քարոզարշավին: Քարոզչական հանդիպումներ եմ ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում: Սա լինելու է շատ կարևոր խոսակցություն, որը լինելու է ոչ միայն մեր կողմից առաջարկվող Սահմանադրության փոփոխության տեքստի, այլև ենթատեքստի մասին»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քարոզարշավի ընթացքում խոսվելու է նաև Արցախը հանձնողների ու չհանձնողների, հայրենիքը սիրելու ու չսիրելու, թալանածների ու չթալանածների մասին: