կարևոր
400 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-13 14:56
Հասարակություն

Փաշինյան Նիկո՛լ, խոսքի ես քո ասած «հպարտ» քաղաքացին եմ, խի՞ չես իջնում նայենք իրար երես խոսանք

Կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Նշենք, որ տնտեսվարողներին նախորդ շաբաթ հանդիպել էր կառավարության ներկայացուցիչը, լսել նրանց և պահանջները գրավոր ձևակերպմամբ մուտք արել կառավարություն։ Տնտեսվարողներն այսօր հավաքվել են՝ իմանալու իրենց տրվող պատասխանի մասին։