|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունաստանը կմնա եվրագոտում` անկախ հակաճգնաժամային հանրաքվեի արդյունքներից. այսօր հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսը:
«Հունաստանի դիրքորոշումը եվրագոտու հարցում պատմական նվաճում է եւ չի կարող կասկածի տակ դրվել: Այն չի կարող կախված լինել հանրաքվեից»,- ասել է նա:
Երեկ Հունաստանի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի` ԵՄ-ի հակաճգնաժամային միջոցառումների մասին հանրաքվե անցկացնելու առաջարկին: Այն հավանորեն կանցկացվի դեկտեմբերի 4-ին: Երկրի բնակիչները պետք է իրենց կարծիքը հայտնեն կոշտ տնտեսական քաղաքականության վերաբերյալ, որը ԵՄ-ի պայմանն է` Հունաստանի բազմամիլիոն պարտքը փակելու դիմաց: