|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վորոնեժում այսօր առավոտյան դեռևս չպարզված հանգամանքներում սպանել են երիտասարդի: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 24-ամյա երիտասարդը Ռամոնսկի շրջանում մեքենայով տուն էր գնում. հայտնում է Yerkir.am-ը՝ Վեստի Վորոնեժ-ին հղումով:
Նշվում է՝ անհայտ անձը կրակել է մեքնեայի ապակու վրա: Ենթադրաբար, հանցագործը Մակարովի ատրճանակ է օգտագործել: Նա թաքնվել է: Ստացած հրազենային վնասվածքից երիտասարդը տեղում մահացել է:
Այս պահի դրությամբ հետաքննություն է ընթանում: Պարզվել է, որ սպանվածը հայ գործարարի որդի էր: Ընտանիքը երկար ժամանակ ապրում էր Վորոնեժում: Տնից ոչ շատ հեռու գտնվում է նրանց պատկանող սրճարանը: Ընտանիքի ծանոթներն այն կարծիքին են, որ ողբերգությունն առնչություն ունի տղայի հոր բիզնեսի հետ: