|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սիրիայում սպանվել է երկրի Գերագույն մուֆթի Ահմեդ էդ Դին Հասունի որդին` Սարիա Հասունը: Բացի նրանից` Հալեպի համալսարանի մոտակայքում մահացու վերք է ստացել պատմության պրոֆեսոր Մուհամեդ ալ Օմարը. տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
Որդու սպանության կապակցությամբ լրագրողների հարցերին պատասխանելով` Գերագույն մուֆթին ասել է, որ երկրում ճգնաժամը հաղթահարված է, իսկ տեղի ունեցածը արտաքին միջամտության հետեւանք է:
Սիրիայի հոգեւոր առաջնորդ Հասունը պաշտպանում է երկրի նախագահ Ասադին, նա սիրիացիներին կոչ է արել արտաքին ինտերվենցիայի դեպքում, կյանքը չխնայելով, պայքարել զավթիչների դեմ:
Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ վերջին օրերին երկրի ավազակային ընդհատակը որսի է դուրս եկել մտավորականության դեմ: Նրանց զոհերի թվում են բժիշկներ, միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագետներ: Իշխանությունները պնդում են, որ նրանց ոչնչացնելու հրամանները ստացվում են դրսից: