Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ: Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը. հայտնում է Yerkir.am-ը:
«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,- նշեց Նաղդալյանը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ երկրում կորոնավիրուսով 47 վարակված և 12 զոհ կա: