Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Աֆղանստանում, նախնական տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ, Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 18-ին Չկալովսկի օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք օդանավ է մեկնել Աֆղանստան՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ռուսական օդուժի Իլ-76 ինքնաթիռները իրենց հետ նաև մարդասիրական օգնություն են տարել: