կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-22 10:02
Առանց Կատեգորիա

Սամվել Բաբայանի կուսակցության ընտրացուցակում ուշագրավ անուններ կան. «Հրապարակ»

Սամվել Բաբայանի կուսակցության ընտրացուցակում ուշագրավ անուններ կան. «Հրապարակ»

«Մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան։

Արցախի մեր աղբյուրը ուշադրություն հրավիրեց․ «Չնայած բոլորը խոսում են, որ Արայիկ Հարությունյանի համար է օգտագործվում վարչական ռեսուրսը, բայց տեսեք, թե ովքեր են ընդգրկված Բաբայանի կուսակցությունում»։ Խոսքն արդարադատության փոխնախարար Սիրան Ավետիսյանի մասին է, ով ցուցակի չորրորդն է, իսկ 19-րդ հորիզոնականում պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանն է»,- գրում է թերթը: