Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ի Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակն ավելի լավն է, քան ԱԺ-ի ցուցակը. լրագրողներին կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Ըստ նրա` Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի նախնական ցուցակում ընդգրկված են այնպիսի մարդիկ, ովքեր չեն փոխվում հասարակարգի փոփոխության հետ:
«Նայում եմ ցուցակը եւ շատ գոհ եմ լինում, երբ կարդում եմ այնպիսի մարդկանց անուններ, ովքեր սրտացավ են մեր մշակույթի, պետականության նկատմամբ: Դրանք մտավորականներ են, արվեստի վաստակավոր գործիչներ եւ ճարտարապետներ»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքերով` ԱԺ-ում գերիշխում են քաղաքական գործիչները, իսկ ավագանու ընտրացուցակում իսկական երեւանցիներն են, մարդիկ, ովքեր գոնե մեկ շենք են կառուցել:
«Եթե նախագահական ընտրություններում ֆավորիտն անձն է, ապա ավագանու ընտրություններում պատկերն այլ է` ընտրվելու ենք մեր ցուցակում ընդգրկված անձանց շնորհիվ»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` հավաքած ձայներով երկրորդ տեղը կզբաղեցնի ԲՀԿ-ն. «ԲՀԿ-ն` որպես կուսակցություն, ավելի մեծ ռեսուրսներ ունի եւ տեղ գրավելու ավելի մեծ հավանականություն, քան «Ժառանգությունը»: Վստահ եմ` ՀՀԿ-ն առաջին տեղն է զբաղեցնելու»: