Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թեեւ պարբերաբար ոստիկանությունը ստուգում եւ ընտրացուցակներից դուրս է հանում մահացած անձանց անունները, սակայն ցուցակները շարունակում են մնալ թերություններով լի: Մամուլը պարբերաբար հրապարակում է տեղեկություններ, որ ցուցակներում առկա են մահացած անձանց անուններ կամ մեկ տան վրա գրանցվել են մի քանի տասնյակ մարդիկ, այնուհետեւ բողոքների արդյունքում ցուցակները մաքրվում են:
Խորենացի 25 շենքի մի բնակիչ մեզ ահազանգեց, որ ընտրացուցակում առկա է մի քանի տարի առաջ մահացած Մանուկ Միրզոյանի անունը: Բացեցինք ԿԸՀ կայքը՝ պարզեցինք, որ, իրոք, Մանուկ Հովհաննեսի Միրզոյանի անունը կա ընտրացուցակում՝ Խորենացի 25, բն. 25 հասցեի տակ՝ թիվ 10/32 ընտրատարածքում: Վստահաբար, նրա անունը եղել է նաեւ նախորդ համապետական ընտրությանը: Հուսանք՝ չի քվեարկել: