Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ նեղացել էր ՔՊ-ից, քիչ էր մնում՝ կալանավորվեր, կրկին սկսել է ակտիվանալ։ Նա Նիկոլ Փաշինյանի թիմում իր դիրքը հնարավորինս ուժեղացնելու, 2026 թվականին սպասվող ընտրություններում ընտրացուցակի անցողիկ տեղ գրավելու համար անձնազոհության է անգամ գնում՝ ԱԺ ամբիոնից հայհոյելով:
Թորոսյանը, հիշեցնենք, որպես վկա անցնում է կորոնավիրուսի կառավարման տարիների չարաշահումների քրեական գործերից մեկով։ Չնայած դրան՝ իրավապահները չեն շտապում խորանալ նրա գործողություններում, քանի որ այս պահին չկա քաղաքական նպատակահարմարություն:
Իրավապահ համակարգը շարունակում է լռություն պահպանել, եւ այդ ֆոնին հանրության շրջանում կրկին առաջանում են արդարացի հարցեր՝ արդյո՞ք «ՔՊ-ական լինելու մանդատը» նշանակում է «անձեռնմխելիություն»։
Նկատելի է նաեւ, որ քաղաքական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, Արսեն Թորոսյանը փորձում է պահանջված լինել՝ ընդհուպ ԱԺ ամբիոնից հայհոյելով:
Մինչդեռ նրա հակավարկանիշը այնքան բարձր է, որ դժվար թե «մահվան նախարար»-ի որակում ստացած (Էդգար Ղազարյանի կողմից) անձի համար թափուր տեղ լինի ապագա մարտահրավերներում»։