Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տեղեկացրել էինք, որ 8/25 ընտրատեղամասում ընտրացուցակում հայտնաբերվել են ընտրող` 27.09.1937թ. ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է: Այդ փաստն արձանագրել էր Դաշնակցության վստահված անձը: Տեղեկությունն ինչպես նրան, այնպես էլ ոստիկանին հայտնել էր Ք.Թ.-ի հարևանուհին:
Ոստիկանությունը հերքում է տարածել նշված լուրի վերաբերյալ: Նրա տարածած պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է. «Տեղեկացնում ենք, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)»:
Դաշնակցության վստահված անձը Yerkir.am-ին է տրամադրել գրանցամատյանի այդ հատվածի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ մեզ հասած տեղակատվությունը ճիշտ է, նման մարդ կա գրանցամատյանում, վրիպակը ծննդյան տարեթվի հետ է կապված: Բացի այդ` նույն տվյալները գրանցված են ընտրողների ռեգիստրում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով Yerkir.am-ի թղթակիցն այցելեց նշված հասցեով շենքը և հարևաններից ճշտեց, որ, իսկապես, Թամարա Քոչինյանը մահացել է 2 տարի առաջ` շաքարային դիաբետից: