|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում, քանի որ, մեր աղբյուրների պնդմամբ, Բաբայանն իր այս քայլով հասկացնում է, որ ինքը վճռական է տրամադրված 2020 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցում:
Մեր տեղեկություններով` Արցախի խորհրդարանն այս օրերին չի շտապում իր օրակարգում ներառել Ս. Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումը, և իշխանություններն անում են հնարավորը՝ երկարաձգելու այդ քննարկման ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը պարզաբանել է. «Եթե մենք նախընտրական վիճակը հաշվի առնենք որպես մրցակցային, դա կարելի է լարվածություն անվանել»: Արցախում, ըստ նրա, քաղաքական քարտեզն է վերաձևավորվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։