|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Փաստորեն այսօրվանից սկսած datalex.am տեղեկատվական կայքը ենթակա է փակման, իսկ ցանկացած անձի բերման ենթարկելու, հանցագործության կատարման մեջ կասկածվելու, մեղադրվելու կամ դատապարտվելու մասին տեղեկությունները համարվում են անձնական գաղտնիք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին։
«Ես արդեն համոզված եմ, որ ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է», հատուկ ամեն ինչ անում է, որ այդ կառույցը վերջնական վարկաբեկվի»,- գրել է Վարոսյանը։