|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Թբիլիսիում խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում: Այս մասին տեղակացնում է aliq.ge-ը: Սովորության համաձայն ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են խորհրդարանի մուտքերի մոտ և «ամոթի միջանցք» են կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար:
Այս անգամ ցուցարարները բողոքում են գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի ընտրությունը, որը ըստ ընդդիմության Բիձինա Իվանիշվիլիի «խամաճիկն» է և անելու է այն, ինչ ասի Իվանիշվիլին:
Ակցիայի ընթացքում իրավապահների և ցուցարարների միջև մի քանի փոքր միջադեպ տեղի ունեցավ: Իրավապահները փորձում էին ցուցարարներին տեղափոխել մայթերի վրա, ինչին հակառակ ցուցարարները շարժվում էին դեպի փողոց` փորձելով փակել այն:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում զեկույցով է հանդես գալու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, ապա օրենսդիրները լսելու են գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Այս շաբաթվա լիագումար նիստին խորհրդարանը կընտրի Վրաստանի գլխավոր դատախազին: