Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Երբ անցանկալի հղիության դեպքում ստացվում է այնպես, որ երեխան, վերջիվերջո, լույս աշխարհ է գալիս, նրան մինչեւ կյանքի վերջը ավելորդության զգացումն է հետապնդում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կլինիկական հոգեբան Լիլիթ Երիցյանը:
Նա նշեց նաեւ, որ կնոջն անհրաժեշտ է հոգեբանական օգնություն ինչպես հղիության արհեստական ընդհատումից հետո, այնպես էլ` առաջ:
«Պղտի արհեստական ընդհատման դեպքում կինը մեղքի խորը զգացողություն է ունենում, բայց լինում են դեպքեր, երբ կինը չի էլ հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց իր հետ»,- ասաց հոգեբանը:
Տեր Թովմա քահանա Անդրեասյանն էլ տեղեկացրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին, ճիշտ է, դեմ է հղիության արհեստական ընդհատմանը, սակայն կան դեպքեր, երբ դա ընդունելի է, քանի որ Աստված խաղաղություն եւ սեր է. «Օրինակ` երբ վտանգ է սպառնում կնոջ կյանքին, կամ էլ` երբ երեխան բռնաբարության հետեւանք է»:
Մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանն էլ իր խոսքում նշեց, որ կինը հղիության արհեստական ընդհատումից հետո պետք է վերականգնողական շրջան անցնի:
«Ասեմ, որ պտղի արհեստական հեռացումը կարող է քաղցկեղ առաջացնել. միշտ չէ, որ բժշկի միջամտությունից հետո հետագայում բարդություններ չեն առաջանում, ինչը կախված է նաեւ կնոջից»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե, արդյոք, ավելացե՞լ է այն անչափահասների թիվը, ովքեր նույնպես հղիության արհեստական ընդհատում են կատարում, Ալագյոզյանը պատասխանեց, որ նրանց թիվը շատացել է. «Սա պայմանավորված է այն բանով, որ անչափահասները սկսել են սեռական ակտիվ կյանք վարել, բայց չունեն նորմալ ինֆորմացիա, թե ինչպես կարելի է գոնե հղիությունից խուսափել»: