Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է սահմանադրական հանրաքվեին մասնակցության հարցը, մեր աղբյուրների վկայությամբ, անցել է սիրո և համերաշխության մթնոլորտում։
Ներկա պատգամավորներից և տարածքային կառույցների ներկայացուցիչներից և ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ, իշխանությունը ցանկանում է սև-սպիտակի կռիվ տանել, ուստի նպատակահարմար չէ մտնել այդ պայքարի մեջ։ Ելույթ են ունեցել գրեթե բոլորը ու կարմիր թելի պես տարել այդ գիծը, անգամ ամենաարմատական տրամադրվածություն ունեցողները։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին՝ չլինել ո՛չ «այո»-ի, ո՛չ «ոչ»-ի կողմում, ինչի մասին օրեր շարունակ գրում էր մամուլը, իսկ ԲՀԿ-ականները զայրանում էին, թե մի շտապեք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: