|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում ընթացքի մեջ է «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի և Արցախի կառավարության միջև կնքված պայմանագրով 12 նոր բնակելի տների շինարարությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ, տեխհսկիչ Լևոն Հարոյանը:
Նրա խոսքով՝ տները լինելու են հավաքովի: Հիմնականում դրանց տանիքն ամբողջությամբ հավաքվում է մետաղական կարկասներից: «Նախատեսվում է Աղավնոյում առաջին անգամ կառուցել 12 հավաքովի տներ, որոնք ժամանակակից, նորարարական նախագծերով աչքի ընկնող թեթև շինություններ են: Բացի դրանից, այդ տները կառուցվելու են կարճ ժամանակամիջոցում: Արդեն իսկ որոշվել են տան հիմքերի տեղերը»,- ավելացրել է Լ. Հարոյանը:
