Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովի հետ, որը պաշտոնական այցով Թբիլիսիում է. հայտնում է «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը:
«Այսօր Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերություններն ամենաբարձր մակարդակին են: Ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանն առաջատար է առևտրային երկկողմ հարաբերություններում: Մենք իրականացնում ենք բազմաթիվ համատեղ տնտեսական, ենթակառուցվածքային և բիզնես նախագծեր»,- նշել է Տուրնավան:
Ըստ նրա՝ Վրաստանում այսօր ադրբեջանական կապիտալով գործող ավելի քան 700 ընկերություն կա:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով անցնող տրանսպորտային միջանցքի զարգացման ու միջազգային ճանաչման հարցը:
Ըստ «Սպուտնիկի»՝ երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի նոյեմբերին, սերտորեն համագործակցում են երկկողմ ձևաչափով, նաև միջազգային նշանակության նախագծերի շրջանակում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթատար և Հարավային գազային միջանցք:
Ադրբեջանը Վրաստանին ապահովում է գազով, իսկ Վրաստանից ստանում վերաարտահանվող ավտոմեքենաներ: Վրաստանը Ադրբեջան է արտահանում նաև ծխախոտ, դեղորայք և այլ ապրանքներ: