|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Նորայր Փանոսյանին: Ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին բավարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ խայտառակ որոշում է կայացվել պաշտպանյալին կալանավորելու, որը կբողոքարկեն։
Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։