| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թերթն անդրադարձել է գեներալ Մանվելի կողմից Էջմիածնի նախկին քաղաքապետին ծեծի ենթարկելու դեպքին՝ գրելով.
«Այս պատմության մեջ բավականին հետաքրքիր իրողություններ են բացահայտվում։ «ՉԻ» տեղեկություններով՝ Հրաչիկ Աբգարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանի մոտիկ ընկեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են։ Ասել է թև՝ Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել իր ընկևրոջ՝ Սեյրան Սարոյանի սանիկի վրա։ Բացի այս, Հրաչիկ Աբգարյանը կարկառուն ու հին ՀՀԿ-ական է։ Կարելի է ասել Մանվելն ու Սեյրանը դեռ ֆիդայի էին «աշխատում», երբ Հրաչիկ Աբգարյանը համալրեց ՀՀԿ-ի շարքերր։ Ի դեպ՝ վերջինս բավականին մոտ հարաբերությունների մեջ է եxել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ական Անդրանիկ Մարգարյանի հետ։ Այս առումով Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու փաստը հատկապես զայրացրել է հին ՀՀԿ-ականներին, որոնք մինչև Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի «ռեֆորմներն» էլ, ՀՀԿ-ական էին և իրենց համարում էին Գարեցին Նժդեհի ուսմունքի հետևորդները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։