կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 20:03
Հասարակություն

Ի՞նչ մահճակալներ են եղել Կապանի ԲԿ մանկական բաժանմունքի միջանցքում․ պարզաբանում

Ի՞նչ մահճակալներ են եղել Կապանի ԲԿ մանկական բաժանմունքի միջանցքում․ պարզաբանում

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել Կապանի բժշկական կենտրոնից, որտեղ երևում է, որ մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) կապվել է հաստատության հետ։

Արդյունքում պարզվել է, որ մանկական բաժանմունքը ծավալված է 10 մահճակալի համար, սակայն Կապանի ԲԿ-են դիմում նաև հարակից համայնքներից հիվանդներ։ Մահճակալների միջանցքում տեղադրումը պայմանավորված է եղել ցերեկային ստացիոնար ձևակերպված երեխաներին բժշկական միջամտություն ցուցաբերելու համար։

ՀՎԿԱԿ մասնագետների կողմից տեղում առաջարկ է արվել մահճակալները ծավալել հարակից բաժանմունքներում՝ ապահելով բժշկի և բուժքույրի լիարժեք ընդգրկում։ Վաղը մասնագետները կրկին կայցելեն ԲԿ՝ առաջարկության կատարման լիարժեքությունն ապահովելու համար»։