|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունիսի 5-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը եւ նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանը:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաեւ զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց` վերջինիցս պահանջել եւ ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: