Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 19-ին Երևանում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների, ինչպես նաև ոստիկանական ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Infiniti-ն վարել է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հմայակ Միրզոյանը։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված 06-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, 29-ամյա Գևորգ Բադեյանը։
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Infiniti-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սարգիս Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները: