Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան One America News հեռուստաալիքը ցուցադրել է «Իմպիչմենտ. Բայդենի փողերը. զանգվածային սպանություններ» ֆիլմը, որի հեղինակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական, քաղաքական փորձագետ Մայքլ Կապուտոն է. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է EADaily-ն:
50 րոպեանոց ֆիլմի կեսից ավելին նվիրված է Ուկրաինային, մասնավորապես՝ այն բանին, թե ինչպես նախագահ Բարաք Օբաման և նրա վարչակազմը 2014-ին իշխանությունից հեռացրեցին Վիկտոր Յանուկովիչին: Խոսք է գնում Մայդանում կրակոցների, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ընտանիքի և «Բուրսիմա» ընկերության հետ կոռուպցիոն կապերի, ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2016-ի ԱՄՆ նախագական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության թեկնածուի կողմից միջամտելու մասին:
Նկարահանումներին մասնակցել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը, «Բերկուտ» նախկին աշխատակից Սերգեյ Տամտուրան և նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին:
Դիմակով մի մարդ ֆիլմում հայտարարում է, որ 2014-ի փետրվարի 20-ին կրակ է բացել ցուցարարների ու միլիցիայի ուղղությամբ: «Հրամայված էր կրակել «Բերկուտ»-ի և մարդկանց ուղղությամբ՝ քաոս սադրելով: Դա սկսվեց ամսի 20-ին՝ առավոտյան 8-ի կողմերը»,- ասում է նա:» Ֆիլմի հեղինակի հարցին՝ ումի՞ց է թաքցնում դեմքը, դիմակով մարդը պատասխանում է. «Կրակելու հրաման տվողներից»:
Ֆիլմը ցուցադրում է նաև, այսպես կոչված, «վրացի դիպուկահարներին», որոնք նույնպես հաստատել են վարկածը, որ իրենց հավաքագրմամբ զբաղվել է Սահակաշվիլիի զինակից Մամուկա Մամուլաշիվիլին, որը հետագայում դարձավ «Վրացական լեգեոնի» հրամանատարը: Նրանց խոսքով՝ իրենք Կիև էին ժամանել կեղծ անձնագրերով, իսկ Մայդանում սպանություններին հանցակից են Անդրեյ Պարուբիյն ու Սերգեյ Պաշինսկին, որոնք նաև համակարգել են «Ուկրաինա» հյուրանոցում իրավիճակն ու զենքի մատակարարման հարցը:
Ֆիլմում նշվում է, որ Վրաստանի 45 քաղաքացիներից ողջ է մնացել 14-ը: Մայքլ Կապուտոյի կարծիքով՝ ինչ-որ մեկը, հնարավոր է, փորձում է ձերբազատվել վտանգավոր վկաներից:
Ֆիլմի հեղինակը նաև եղել է «Ուկրաինա» հյուրանոցի համարներից մեկում, որտեղից, հավանորեն, կրակել են ցուցարարների ուղղությամբ:
Նա կարծիք է հայտնում, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հետաքննել այդ իրադարձությունները, միաժամանակ պաշտպանում է Ուկրաինայի ներկայիս նախագահին՝ նշելով, որ «Վլադիմիր Զելենսկին չպիտի վճարի այն բանի համար, ինչ արել է նրա նախորդը»:
Կապուտոն նաև զուգահեռներ է տանում Ուկրաինայի իրադարձությունների և Թրամփին իմպիչմենտ հայտնելու փորձի միջև՝ մատնացույց անելով, որ ձեռագիրը նույնն է՝ Ջորջ Սորոս, Ջո Բայդեն և Դեմոկրատական կուսակցության այլ ներկայացուցիչներ:
Համացանցում արդեն կա ֆիլմի ռուսերեն տարբերակը: