|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Մայդանի» հանրային խորհրդին կասկածում են իշխանության, այլ ոչ ընդդիմության շահերը պաշտպանելու մեջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Батькивщинa ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Օլեգ Մեդունիցան. հայտնում է Лента.ру-ն:
Նա կարծում է, որ Յանուկովիչը հատուկ մարդիկ ունի Մայդանում, ովքեր փորձում են կազմաքանդել այն ներսից: Մեդունիցան նշել է, որ, երբ իշխանությունները տեսնում են` ուժով չեն կարողանում ցրել Մայդանը, փորձում են ներսում խնդիր ստեղծել: Այդպես է նա մեկնաբանել վերջերս «Մայդանի» հանրային խորհրդի հնչեցրած պահանջը ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ, հարցը պետք է որոշվեր մինչեւ հունվարի 10-ը: Պատգամավորը նշել է նաև, որ այդ պահանջը ոչ ոք չի իրականացնի: