| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողների և աշխատողների:
Կարգադրության մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներին եւ աշխատողներին պարգեւատրել ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»: