Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2019-ին ստացած պարգևավճարների մասին հարցում է ուղարկել antifake.am-ը։
Պատասխանից պարզվել է, որ նախարարության հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները 2019 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին ստացել են ընդհանուր առմամբ 7,981,923 դրամ: Նույն ժամանակահատվածում նախարարության քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին հատկացված պարգևավճարների չափը կազմում է 16,070,069 դրամ: Ընդ որում՝ եթե համեմատենք պաշտոնյաների աշխատավարձի և պարգևատրման չափերը, ապա պարզ կլինի, որ պարգևավճարները տրվել են տվյալ պաշտոնյայի աշխատավարձի մեկ ամսվա դրույքաչափի 80-100%-ի չափով: Քաղաքացիական ծառայության ղեկավար և մասնագիտական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամանակավոր թափուր պաշտոնները պայմանագրային հիմունքներով զբաղեցնող, ժամկետային աշխատանքային պայմանագրով, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին 2019 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին տրված պարգևավճարների չափը կազմում է 173,016,264 դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց 2019 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում տրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմում է 40,079,983 դրամ: Այդ պաշտոններն են` նախարարը, նախարարի առաջին տեղակալը և երկու տեղակալները. Զարուհի Բաթոյան, Գեմաֆին Գասպարյան, Արման Ուդումյան, Ժաննա Անդրեասյան, Սմբատ Սաիյան: Հարկ է նշել, որ ի տարբերություն նախարարության ավելի ստորին օղակներին տրվող պարգևավճարների չափի՝ նախարարության քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց տրված պարգևավճարը գերազանցում է վերջիններիս աշխատավարձի չափը:
Օրինակ, նախարար Զարուհի Բաթոյանի համար որպես աշխատավարձի, արձակուրդայինի և արձակուրդային լրացուցիչ վճարների չափ նշված է 793,680 դրամ: Տիկին Բաթոյանը, սակայն, սկսած մայիս ամսից՝ ամեն ամիս որպես պարգևատրում ստացել է 1,342,827/8 դրամ: Զարուհի Բաթոյանի հետ միասին ավելի քան 1 միլիոն դրամ ստացել է նաև նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Գասպարյանի ստացած պարգևավճարի չափը տատանվում է ամսական 987,277 - 1,744,443 դրամի սահմաններում: Նախարարի տեղակալի ստացած պարգևավճարի չափը երբեմն նույնիսկ գերազանցել է Զարուհի Բաթոյանի ստացած պարգևավճարի չափին: Նախարարի մյուս երկու տեղակալների ստացած պարգևավճարների չափը տատանվել է 942,736 – 1.504.926 դրամի սահմաններում:
Նախարարությունում ընդհանուր առմամբ տրամադրվել է 237,148,239 դրամ պարգևավճար։
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան