Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Հայ ժողովրդի, հուսով եմ՝ մեծամասնությունը, վարչապետ-դավաճանի ամեն ուղևորությանը անհանգիստ է հետևում․․․Անհանգիստ ենք, սպասելով հերթական դավաճանական անակնկալի, այն կլինի հերթական պայմանավորված պատերազմ՝ նոր զոհերով, Արցախի ուրացում, Հայաստանի տարածքներրի հանձնում, թե համաձայնություն՝ Զանգեզուրի միջանցքի։Նման ղեկավար, համոզված եմ, չի եղել ողջ համաշխարհային պատմության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Այո՛, տարբեր ազգեր, ժողովուրդներ, ունեցել են դավաճաններ, բայց ոչ՝ դավաճան ղեկավար, այն էլ ավելի քան 5 տարի։Այդ դավաճան-ճիվաղն արդեն 5 տարուց ավելի, վաճառում է մեր հայրենիքը, զոհաբերում մեր տղաներին և մենք չենք կարողանում, ոչ միայն նրան ․․․, այլև վռնդել։
Այսօր էլ բոլորս անհանգիստ մտածում ենք․ « Տեսնես Քիշնևում հերթական ի՞նչ դավաճանական փաստաթուղթ , եթե ոչ ստորագրելու, ապա դրա մասին հայտարարելու է ճիվաղը»։
Բավ է մտածել և անհանգստանալ, պետք է շուտափույթ միավորվել և անցնել վճռական գործողությունների»,- գրել է Իշխանյանը։
,