|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից [նախաձեռնության մուտքագրում] մինչև մոտ 20:00 [քվեարկություն])։
Ընդամենը ութ ժամ!! Եվ դա ինքնին խայտառակ հակադեմոկրատական փաստ է։
Բայց դա՛ չէ այս պահին էականը։ Էականն ու հետաքրքիրն այն է, որ ընդունելու պահից անցել է շուրջ 40 ժամ, բայց թղթերը ԱԺ-ից այդպես էլ չեն հասել Նախագահական։
Փաստորեն, Բաղրամյանի մի մայթից մյուսը մի թղթապանակ անցկացնելը շատ ավելի դժվարիրագործելի գործողություն է քայլականների համար, քան Սահմանադրություն փոխելը»։