Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն կարմիր գծերը, որ ԵԽ-ում Հայաստանի համար քաշել էին, որ սա չի կարելի, սա հակաժողովրդավաևրական է, հակաիրավական է, մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական պատճառներով, չի կարելի մարդուն գետնին տապալել, ոտքը դնել գլխին քաղաքական պատճառներով: Այս երևույթները հիմա գոյություն չունեն: Մենք հավաքվել ենք, որ հիշեցնենք Մարիա Բուրիչին, որ մենք հիշում ենք այդ ժամանակները, մենք պահանջում ենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն:
Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալներ կան: Իրավաբանականի ցանկացած ուսանողը կարող է հիմնավորել, որ Արմեն Աշոտյանը քաղբանտակյալ է, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, «Իմնեմնիմի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալներ են: Սա պարզից էլ պարզ է»,- ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ԱԳՆ-ի դիմաց հավաքվելու երկրորդ պատճառն այն է, որ վստահ են, Արարատ Միրզոյանը, իշխանության մյուս ներկայացուցիչները չեն բարձրացնելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը։
«Գոնե այստեղից նրանք լսեն, որ Հայաստանում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպես խղճի բանտարկյալ, քաղբանտարկյալ, որպես իրենց ազգության համար բանտում գտնվող մարդիկ: Միջազգային հարթակներում նրանց մասին չեն խոսում: Այստեղ մենք հավաքվել ենք Երեւանի և Բաքվի քաղբանտարկյալների համար»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։