|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-1480 անչափ կարևոր որոշումը, որի հիման վրա վերջապես կարող է լուծում ստանալ տարիներ ի վեր գիտական, փորձագիտական և իրավակիրառական հարթություններում բարձրաձայնվող մի կարևոր խնդիր՝ կապված այլընտրանքային խափանման միջոցների և մասնավորապես գրավի արդյունավետության հետ։
Դատավոր Ալվինա Գյուլումյանի նախագահությամբ՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ գրավը պետք է լիարժեքորեն ինքնուրույն խափանման միջոց լինի, այլ ոչ թե կապակցվի կալանքին։ Նաև որոշել է, որ գրավը չպետք է ուղղված լինի միայն մեղադրյալի փախուստը կանխելուն, այլև պատշաճ վարքագիծն ապահովելուն (օրինակ՝ վկաների վրա ներազդեցությունը կանխելուն)։
ՍԴ-ին ուղղված դիմումի հեղինակը Վճռաբեկ դատարանն էր, և ուրախալի է, որ հարցի վերաբերյալ ՍԴ-ին դիրքորոշումներ են ներկայացրել ոչ միայն պատասխանողը՝ Ազգային ժողովը, այլև Կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը։
Իրավակարգավորման բաց չառաջացնելու նկատառումով՝ Սահմանադրական դատարանն Ազգային ժողովին ժամանակ է տվել՝ մինչև 2020թ. ապրիլի 15-ը, Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու համար։
ՍԴ որոշման հղումը»