Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակը հանրաքվեի սպառնալիքի տակ Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականներ պարտադրելն է, ինչը պետք է բացառել։
«Փաշինյանի նպատակը ոչ թե հանրաքվե անելն է, այլ դրա սպառնալիքով ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելը: Էս մարդիկ շատ ծիծաղելի վիճակում են հայտնվել, էն աստիճանի ծիծաղելի, որ անգամ Արամ Աբրահամյանին են հոդված գրել տալիս այն մասին, որ «եթե ինքը լիներ Հրայրի փոխարեն հրաժարական կտար, որ պետությունը էդքան գումար չծախսեր»»,- գրել է Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ սա այն պարզագույն ու էժանագին մարտավարությունն է, որ այս իշխանությունը որդեգրել է այս խնդրի հարցում։
«Ուստի հիմա, առավել քան երբևէ, հարկավոր է գործուն աջակցություն ցույց տալ ՍԴ դատավորներին և ՊԱՀԱՆՋԵԼ նրանցից որևէ դեպքում հրաժարական չտալ!!! Նիկոլը վախում ա հանրաքվեից, ինքը լավ գիտի, թե ինչ ա գալու իրա ու թիմակիցների գլխին դրանից հետո ու հիմա արամաբրահամյաններով և բաբաջանյանարմաններով ամեն հնարավորն անելու ա, որ դատավորները հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարական տան»,– գրել է Նարեկ Սամսոնյանը: