|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում, դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ։
«Առայժմ հայտնի է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, որը «նոն ստոպ» հարցազրույցներ է տալիս։ Ավելին` ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերջին շրջանի «երկչոտ» պահվածքի ֆոնին կարող է նաեւ ՍԴ նախագահի հավակնություններ ունենալ:
Նա թիմի անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ լավ հարաբերություններ, փորձ ունի, լեզուներ գիտի։ Եվ այնպես չէ, որ Եվրոպան ահավոր դեմ է այն ամենին, ինչ տեղի է ունենում հայոց պառլամենտում, չմտածեք, որ սիրտները ցավում է Հայաստանի համար՝ իրենք զգուշացնում են, մնացածը մեր որոշելիքն է։ Եթե ուզում ենք բռնապետությունում ապրել՝ խնդրեմ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։