|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանում սկսվել է նախագահի պաշտոնի համար պայքարը։ Երկրի ՆԳՆ-ն հրապարակել է նախագահի թեկնածուների պաշտոնական ցուցակը․ հայտնում է Tasnim գործակալությունը:
592 դիմորդներից 7 թեկնածու մասնակցելու է Իրանի ընտրություններին: Գրանցվածների թվում են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմաթին, Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը, Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Իրանի Մեջլիսի հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռեզա Զաքանին և խորհրդարանի անդամ Ամիրհոսեյն Քազիզադե-Հաշեմին: