Փոխարժեքներ
23 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.54 |
EUR | ⚊ | € 425.47 |
RUB | ⚊ | ₽ 4.6351 |
GBP | ⚊ | £ 508.14 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գտնվել են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամները մարտի 19-ին հանդիպել են 4 անձի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատելու ԲԴԽ-ում:
Իսկ ովքեր են գիտնական թենածուները․
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ գիտնական անդամ է ցանկանում դառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Արթուր Չախոյանը, գիտնական անդամներ են ցանկանում դառնալ Նարինե Սողոմոնյանը, Անահիտ Աբրահամյանը, Սամվել Առաքելյանը։
Ավելին, ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ ՔՊ-ականները երկուշաբթի խմբակցությունում նիստ կհրավիրեն ու կորոշեն՝ թվարկված թեկնածուներից ում են ցանկանում առաջադրել որպես ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուի։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ քաղաքական իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել։ ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալ գիտնականներ չկան:
Տեղեկացնենք, որ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 թափուր պաշտոն ամիսներ շարունակ դատարկ է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին, ովքեր կքվեարկեն նրանց օգտին:
Դեռեւս 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնական անդամը Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի «թունավոր պաշտոնից» հեռացած Կարեն Անդրեասյանն էր։
Արդյունքում, ՀՀ ամենակարևոր հաստատության կազմում` Բարձրագույն դատական խորհրդում, 3 գիտնական անդամի պաշտոն թափուր է, ու քաղաքական իշխանությունները գիտնական անդամի կադրային սովի մեջ են հայտնվել»: