| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհայտ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արման Պավելի Գազարյանը:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում: Ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած հեղեղը լցվել է դիրքերը և քշել-տարել երկու զինծառայողի, տուժել է ևս հինգ զինծառայող:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Արման Գազարյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից էր: Գյուղապետ Հարութին Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին իրենք տեղեկացել են վաղ առավոտյան: Ըստ Կարապետյանի`նրանց զորավարժություններ իրականացնելու նպատակով տեղափոխել էին այլ զորամաս, որի տարածքում էլ տեղի է ունեցել դեպքը: Գյուղապետը հայտնեց նաև, որ Արմանը Գազարյանների ընտանիքի երեք որդիներից կրտսերն էր: «Ընտանիքը մեծ է: Հայր, մայր, տատիկ և երեք որդի: Արմանը ամենափոքրն էր: Նրա մեծ եղբայրը ծառայում է Ղարաբաղում, կոչումով մայոր է, միջնեկ եղբայրն էլ Երևանում է աշխատում»,- ասաց նա
Մյուս զոհվածը` Վարդան Ղրմաջյանը, Էջմիածնից էր` Զվարթնոցից: