կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 12:21
Քաղաքական

Բոլոր դեպքերի վերաբերյալ կա տեղեկություն՝ այս կամ այն ձևաչափով. Տոնոյանը՝ զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու մասին

Բոլոր դեպքերի վերաբերյալ կա տեղեկություն՝ այս կամ այն ձևաչափով. Տոնոյանը՝ զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու մասին

Զինծառայողի մահվան որևէ դեպք հնարավոր չէ թաքցնել. այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը, թե 4 զինծառայողի մահվան դեպք է թաքցվել։

«Իսկ ո՞վ է ասում, որ թաքցվել է: Ո՞վ է ասում, որ չի հայտնվել այդ մասին, դա հնարավոր չէ: Բոլոր դեպքերի վերաբերյալ կա տեղեկություն՝ այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և՛ դատախազության, և՛ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ։ Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որ ուղղակի սովորական մարդիկ են, դարձյալ զինծառայող են, բայց տանն են մահացել։ Բայց էլի հայտնում ենք, անգամ` եթե դա բնական մահ է»,- ասաց պաշտպանության նախարարը։