կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 09:09
Առանց Կատեգորիա

Արարատ Միրզոյանի եւ ԵԱՀԿ ու ԵԽ երկրների դեսպանների հանդիպումը սառն է եղել. ոչ մի դրական մեսիջ չեն հղել. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի եւ ԵԱՀԿ ու ԵԽ երկրների դեսպանների հանդիպումը սառն է եղել. ոչ մի դրական մեսիջ չեն հղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի եւ ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում  հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։

Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որեւէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել եւ գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։

Ըստ տեղեկությունների, նաեւ այս հանդիպումն է եղել պատճառը, որ իմքայլականները որոշել են օրակարգից հանել հակասահմանադրական ակնառու փոփոխությունների նախագծերը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած, որով փորձ էր արվում յուրացնել ՍԴ լիազորությունները եւ շրջանցել ՍԴ եւ ՀՀ նախագահի կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։