Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին հարցրինք՝ Միրզոյանը նախարար նշանակվելուց ի վեր դեսպաններին երբեւէ ընդունե՞լ է, եւ նրանց հետ կոմունիկացիան ի՞նչ տարբերակով է ապահովվում։
Խոսնակը փոխանցեց․ «ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, ամենօրյա կապի մեջ է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված մեր դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ եւ համապատասխան հանձնարարականներ է տալիս թե՛ անձնական հանդիպումների, թե՛ հեռախոսային կապի, թե՛ այցերի եւ թե՛ դեսպանահավաքի միջոցով, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ»։ Խնդրեցինք հստակեցնել՝ որեւէ դեսպանի անհատապես ընդուն՞լ է նախարարը, ասաց՝ մշտապես։ Կոնկրետ օրինա՞կ՝ վերջին անգամ երբ եւ որ դեսպանին է հանդիպել, խոսնակը չնշեց. «Ես Ձեր հարցերին պատասխանեցի հստակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում