|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում, իրանական պետական համակարգը գործում է արդյունավետորեն։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային India Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է նշանակվել ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով հոր՝ Ալի Խամենեիի զոհվելուց հետո։ Նշանակումից հետո Մոջթաբա Խամենեին չի հայտնվել հանրության առջև։ Ըստ տեղեկությունների՝ նա վիրավոր է։
«Գերագույն առաջնորդն իրեն լավ է զգում, և մենք ուրախ ենք, որ մեր պետական համակարգը գործում է արդյունավետորեն։ Մեր զինված ուժերը գործում են Իրանի պաշտպանության պլաններին խիստ համապատասխան։ Եվ, որ ամենից կարևորն է, մեր ժողովուրդը համախմբված է ագրեսիայի այդ բարբարոսական ակտի հանդեպ», - ասել է նա:
Հարցազրույցում Բաղային նաև հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում։