|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ հոսպիտալացվելուց հետո կոնքա-ազդրային հոդի փոխարինման բարեհաջող վիրահատության է ենթարկվել, շաբաթ օրը հայտնել են նրա գրասենյակից։
«Այսօր վաղ առավոտյան Ներկայացուցիչների պալատի պատվավոր խոսնակ Փելոսին կոնքա-ազդրային հոդի փոխարինման բարեհաջող վիրահատության է ենթարկվել և ապաքինվում է», – ասվում է Փելոսիի մամուլի քարտուղար Իեն Կրեգերի հայտարարության մեջ:
Վիրահատությունը կատարվել է Լանդստուլի տարածաշրջանային բժշկական կենտրոնում՝ Գերմանիայի Լանդստուլի ռազմաբազայում: Պաշտպանության նախարարություննը օգնություն է ցուցաբերել Փելոսիին Լյուքսեմբուրգից այնտեղ տեղափոխելու համար։
«Խոսնակ Փելոսին երախտապարտ է Լանդստուլի ռազմաբազայի Լանդստուլի տարածաշրջանային բժշկական կենտրոնում տեղակայված ԱՄՆ զինվորական և հոսպիտալի բժշկական անձնակազմերին՝ նրանց արտակարգ հոգատարության և բարության համար»,- ասված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահի գրասենյակում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փելոսին Կոնգրեսի պատվիրակության կազմում Լյուքսեմբուրգում էր՝ Արդեններւ ճակատամարտի 80-ամյակի կապակցությամբ։ Փելոսին պաշտոնական միջոցառման ժամանակ վնասվածք է ստացել։ Նա ընդունվել է Կիրխբերգի հիվանդանոց Լյուքսեմբուրգի քաղաքային հիվանդանոցի հյուսիս-արևելքում՝ հետազոտության համար: