|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին վնասվածք է ստացել և հոսպիտալացվել Լյուքսեմբուրգում, ուր նա ժամանել էր Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության կազմում՝ Արդենի գործողության 80-ամյակի առիթով: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչ Իան Քրիգերին։
Ըստ Քրիգերի, 84-ամյա Փելոսիին խնամում են «հիանալի բժիշկներ և բուժաշխատողներ»։
Հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել Փելոսին կամ որքան ժամանակ կմնա հիվանդանոցում։
«Նա հույս ունի շուտով վերադառնալ Միացյալ Նահանգներ», - ասել է Քրիգերը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Փելոսին՝ միակ կինը, որը ղեկավարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հեռացավ այդ պաշտոնից 2023 թվականին, բայց շարունակեց աշխատել այնտեղ։
Նոյեմբերին նրան վերընտրեցին Կոնգրեսում Կալիֆորնիայից՝ հունվարի 3-ից սկսած երկամյա ժամկետով: