| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի՝ 2019 թ. տվյալներով բնաչության վիճակագրությունը: Ըստ դրա՝ Թուրքիայի բնակչությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1 մլն. 151 հազարով, իսկ Թուրքիայի բնակչությունը կազմում է 83 մլն. 154 հազար 997 մարդ: Բնակչության 50.2 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ են, 49.8-ը՝ իգական: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, տեղեկանում է ծառայության կայքից:
Վիճակագրությունից երևում է, որ գյուղական բնակչությունը նվազում է: Ստամբուլը շարունակում է մնալ Թուրքիայի ամենաբնակեցված քաղաքը՝ 15 մլն. 519 հազար 267 բնակչով: Թուրքիայում բնակչության խտությունը կազմում է 108 մարդ քառ./մետր, իսկ Ստամբուլինը՝ 2987 մարդ քառ./մետր: Դերսիմ քաղաքը համարվում է ամենաքիչ բնակեցված քաղաքը՝ 84.660 մարդ: Միջին տարիքը երկրում կազմում է 32.4՝ նախկին 32-ի փոխարեն: