|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում կայացած յոթերորդ նստաշրջանի ժամանակ, հրամանագիր է ստորագրել պետության պաշտպանունակության և զինվորական ծառայության գրավչության ուժեղացման մասին, որը նախատեսում է բանակի թվաքանակի մեծացում։
«Այս հրամանագիրը նախատեսում է բոլոր զինվորականների դրամական նպաստի բարձրացում՝ մինչև երեք նվազագույն աշխատավարձի չափով, Ուկրաինայի անցում պրոֆեսիոնալ բանակի հիմքերին, պայմանագրերի ժամկետի ավելացում, զինվորական անձնակազմի, վետերանների և նրանց ընտանիքների համար բնակարանային ապահովում, սպաների կարիերայի զարգացման համակարգ, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի թվի 100000-ով ավելացում և լրացուցիչ 20 բրիգադների ստեղծում»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ այդ հրամանագրով կնշանավորվի Ուկրաինայի անցումը պրոֆեսիոնալ բանակի։
«Այս հրամանագիրը նրանից չէ, որ շուտով պատերազմ է լինելու: Այս հրամանագիրը նրա համար է, որ շուտով խաղաղություն լինի: Ես ուրախ եմ ստորագրել այս հրամանագիրը»,- ասել է Ուկրաինայի նախագահը: