|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը, ինչի արդյունքում այժմ այցագիր ստանալու համար կարելի է դիմել մեկնելուց ոչ թե երեք, այլ վեց ամիս առաջ:
Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի կայքում, փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել բնակության երկրում, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով: Սակայն ամեն 59 ամիսը մեկ անհրաժեշտ է անձամբ ներկայանալ հյուպատոսական վարչություն մատնահետքերը թողնելու համար:
Փոփոխությունների արդյունքում այցագրային լավ պատմություն ունեցողները հնարավորություն կստանան աստիճանաբար ավելացնել այցագրի վավերականության ժամկետը:
Նշվում է, որ փոփոխությունները կսահմանափակեն ապօրինի միգրացիան և կթեթևացնեն այցագրերի ստացումը զբոսաշրջիկների, առևտրականների և գործարարների համար:
Փոփոխությունները տարածվելու են բոլոր 105 երկրների համար, որոնց քաղաքացիները ԵՄ մուտք գործելու համար այցագրի կարիք ունեն: